Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.08.2025 - 19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 2 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆԻ Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 941-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Գյումրու N 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ Այնուհետև ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1355-Ն որոշման 8-րդ կետի համաձայն Գյումրու N 2 ավագ դպրոցին թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: ՀՀ կրթության և գիտության նախարարի 14.07.2016թ. N718-Ա/2   հրամանով դպրոցն անվանակոչվել է  Վահան Թեքեյանի անունով։ ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին»  N 575-Ն որոշմամբ Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվանN 2 միջնակարգ դպրոցը վերակազմակերպվել է ավագ դպրոցի։ ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության  2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  N 941-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը  թույլատրվել է 2016-2017 ուսումնական տարվանից կատարել 5-9-րդ դասարանների ընդունելություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու վարժարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններ և սահմանել, որ դպրոցի գործունեության առարկան  (5-12-րդ դասարաններ) հանրա­կրթա­կան հիմնական և  լրացուցիչ ծրագրերի իրականացնումն է: 2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վահան Թեքեյանի անվան Գյումրու թիվ 2 ավագ դպրոց» և «Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելով վարժարանի՝ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան կշարունակեն  իրականացնել 5-9-րդ դասարաններում սովորողների  ընդունելություն:
Մնաց {days} օր
1 948

Քննարկվել է 08.06.2023 - 23.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ Հ. ՇԻՐԱԶԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի  N 1392-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի  N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 3732
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: