Քննարկվել է 18.11.2020 - 03.12.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկելու ինքնակամ կառույցների օրինականացման վճարները և (կամ) վաճառքի գները՝ ըստ շինության գտնվելու վայրի տարածագնահատման համապատասխան գործակիցների, որոնք սահմանված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով։ 0 0 0 1011
Քննարկվել է 31.03.2020 - 16.04.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվել է՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 190 որոշումը: 5 0 0 1521
Քննարկվել է 20.03.2019 - 07.04.2019 «ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԱՃՈւՐԴԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈւ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈւՅՔԻ ԳՈւՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԿՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N689-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 0 0 0 4843
Քննարկվել է 30.03.2018 - 15.04.2018 «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում են դրույթներ համաձայն որոնց. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ի: Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում: Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները տարեկան կտրվածքով սահմանում են այն վայրերի ցանկը, որտեղ կարելի է շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացնել վաճառք: 1 1 0 6150