Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.07.2025 - 22.07.2025

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ««Հանրային ծառայության մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհաշվարկվի հանրային ծառայության ստաժ և արդյունքում կբարձրանա զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, պարտադիր զինվորական ծառայությունը կընկալվի ոչ միայն որպես պարտականություն, այլև որպես սոցիալական երաշխիք և հետագա մասնագիտական կայացման հնարավորություն։  
Մնաց {days} օր
1 1477

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

«Բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող քաղաքացիներին պետական մարմիններում աշխատանքով ապահովելու ծրագրի» Կառավարության որոշման նախագիծ         Նախագծի նպատակն է խթանել բարձրագույն ուսումնական հաստատությունը բարձր առաջադիմությամբ ավարտած և աշխատանքային ստաժ չունեցող նորավարտ մասնագետների աշխատանքի ընդունումը պետական մարմիններում՝ նրանց հնարավորություն տալով կիրառելու իրենց գիտելիքները և ձեռք բերելու աշխատանքային փորձ:        
Մնաց {days} օր
1 2150

Քննարկվել է 09.04.2025 - 24.04.2025

«Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում պետական մարմինների կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։  
Մնաց {days} օր
0 1899

Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
19 4406

Քննարկվել է 15.10.2024 - 31.10.2024

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին, «Քրեակատարողական ծառայության մասին, «Պրոբացիայի ծառայության մասին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացնել դրույթներ, որոնց համաձայն հնարավոր է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում ծառայություն անցած անձանց արդեն իսկ շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները, դասային աստիճանները, որակավորման դասերը, ինչպես նաև վերջիններիս՝ Լեռնային Ղարաբաղում համապատասխան մարմիններում պաշտոնավարման ժամանակահատվածը հաշվի առնել նոր պաշտոնում նշանակվելիս պաշտոնային դրույքաչափը որոշելիս: Միևնույն ժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հնարավորություն ընձեռել Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրից, հուշանվերից և դրամական պարգևատրումից բացի պարգևատրել նաև մեդալով կամ կրծքանշանով, ինչպես նաև շտկել միևնույն կարգավիճակ ունեցող ծառայողների պաշտոնային դրույքաչափը որոշելիս կիրառվող դրույթները՝ ըստ նույնական տրամաբանության:
Մնաց {days} օր
0 2286

Քննարկվել է 01.07.2024 - 17.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի՝ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։  
Մնաց {days} օր
0 2488

Քննարկվել է 08.06.2023 - 23.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը համարվում է ղեկավար պաշտոն։ Փակ բաժնետիրական ընկերության աշխատանքները ղեկավարելու և համակարգելու համար անհրաժեշտ են կառավարչական հմտություններ։ Օրենքով սահմանված միայն «համապատասխան բնագավառի բաձրագույն կրթության» չափանիշը սահմանափակում է կառավարչական փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող անձանց ղեկավարելու և համակարգելու փակ բաժնետիտարական ընկերության բնականոն գործունեությունը: Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում նաև, որ  հստակեցվում է «կառավարման ոլորտի ստաժ» չափանիշները, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքով արդեն իսկ հաստատված է «հանրային ծառայության ստաժ» եզրույթը և հստակ սահմանված է աշխատանքային ստաժի շրջանակը։
Մնաց {days} օր
0 3882

Քննարկվել է 17.01.2022 - 01.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման N1 հավելվածի 9-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված աշխատանքային ստաժին վերաբերող բովանդակությանը։
Մնաց {days} օր
0 5551
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: