Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.08.2018 - 22.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՄՐՑԱՎԱՐՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԸ, «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ», «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ» ԵՎ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՕՐԱԿԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպվող և անցկացվող սպորտային մասսայական միջոցառումների մասնակիցների գիշերավարձի ու սննդի ընդունման չափը, կազմակերպվող և անցկացվող սպորտային մասսայական միջոցառումների մրցանակակիրների և մրցավարների դրամական պարգևատրման չափը, «Լավագույն մարզական ընտանիք», «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և նմանօրինակ սպորտային մասսայական միջոցառումների մասնակիցների (մարզիկ, մրցավար, բժիշկ, ներկայացուցիչ, ուղեկցող` հաշմանդամություն ունեցող մարզիկի դեպքում) օրական կեցության վճարի չափը սահմանելու մասին
0 1636

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.10.2017 - 19.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 33 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը (այսուհետ` Ռազմավարություն) մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» N  ՆՀ-37-Ն  հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության` «ՀՀ հեռանկարային զարգացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման հիմնադրույթներին համապատասխան: Ռազմավարության հիմքում դրվել է նաև Միավորված Ազգերի Կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ)` «Կայուն դպրոցական սննդի զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Այն միաժամանակ բխում է ՀՀ կառավարության և ՄԱԿ ՊՀԾ միջև համատեղ ստորագրված` «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագրի գործողությունների պլանից: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ընդլայնման և զարգացման ապահովման համար: Ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը իրականացվում է ՀՀ Սյունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, որոնց հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների և նախակրթարանների շուրջ 30 հազար սովորող յուրաքանրյուր օր` մեկ անգամ  ստանում  է տաք սնունդ: Հանրապետության մյուս 6 մարզերում ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի շրջանակում սնունդ է ստանում շուրջ 60 հազար  1-4-րդ դասարանների և նախակրթարանների սովորողներ:
0 3494

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.07.2017 - 16.08.2017

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր      «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լարացում կատարելու մասին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը կնպաստի համայնքների անասնաբույժների ինստիտուտի ձևավորմանը, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն և վերահսկելի անասնահամաճարակային իրավիճակ, սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգում հիմնական խնդիրը կենդանական ծագման մթերքի անվտանգության և շրջանառության փուլեում պատշաճ  վերահսկողությունը:    
0 3212