Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
06.06.2018 22.06.2018
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:Որոշման նախագծով նախատեսվում է խմելու ջրի ոլորտում մատակարարի ջրամատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած անձին որոշակի ընթացակարգով և ժամանակահատվածով հնարավորություն ընձեռել նոր միացմամբ բաժանորդ դառնալու՝ առանց ծառայությունների դադարեցման, իսկ բաժանորդին մատուցած ծառայությունների դիմաց տրվող վճարման փաստաթղթի միջոցով տրամադրվելիք մանրամասն տեղեկատվությունը լրացուցիչ հնարավորություն է բաժանորդին իրեն մատուցված ծառայությունների վերաբերյալ առավել իրազեկված լինելու առումով:
0 225

Քննարկվել է 29.11.2017 - 19.12.2017

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին  Նախագծով առաջարկվել է ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասով, որով ամրագրվել են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և, ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:
0 519

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.11.2017 - 14.12.2017

«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ  «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:
0 553