Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.01.2020 - 25.01.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքը, որը տեղակայված է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում, բազմահարկ շինություն է, ունի 14 հարկ: Վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, դրանից բացի Ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10,0 մլն ՀՀ դրամը): ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160 որոշմամբ սահմանված զենքը և հատուկ միջոցները պահպանվում են նույն շենքում։   Մինչ 2016թ. ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեից տեղափոխվելը Վազգեն Սարգսյան 3/8 հասցե՝ տվյալ շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից: Նախարարության տեղափոխվելուց հետո Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի (որը ևս ընդգրկված է արդարադատության նախարարության հաշվեկշռում)  պահպանությունը ապահովվել է «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին,  «Ծառայությունների մատուցման պայմանագրի» հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թվով 6 աշխատակիցների կողմից, սակայն նույն վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 18.11.2019թ. № 27/8-1258 գրությամբ Ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել առանց սույն Նախագծի ընդունման:
0 6185

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 30.01.2018 - 14.02.2018

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ   ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծով՝  1) պետական պահպանությունն իրականացնող մարմնին՝ պետական պահպանության ծառայությանը տրվել է նոր կարգավիճակ՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, 2) հստակեցվել են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները, 3) ամրագրվել են պետական պահպանության ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը և ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր, 4) հարակից օրենքները առաջարկվող փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով համապատասխան օրենքներում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:
0 8524