Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.09.2025 - 04.10.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   Գործող կարգի 12-րդ կետի 2) բ. ենթակետը սահմանում է անվանակոչության հիմք՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար»։ Սակայն «հայրենիքին մատուցած ծառայությունների» ընկալումը լայն է և ենթակա է տարբեր մեկնաբանությունների։ Սա կարող է հանգեցնել անվանակոչության գործընթացում անհամաչափ և ոչ միատեսակ մոտեցումների։      Նախագծի նպատակն է հստակեցնել և լրացնել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության չափանիշները՝ սահմանելով, որ դրանք կարող են անվանակոչվել ոչ միայն «հայրենիքին մատուցած ծառայությունների համար», այլև բացառապես այն անձանց անուններով, ովքեր այդ ծառայությունների համար արժանացել են պետական պարգևների։
Մնաց {days} օր
17 1319

Քննարկվել է 17.09.2025 - 03.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի թիվ 758-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Ոստիկանություն փոխանցված որպես պարգև տրված զենքերի (որոնք «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիման վրա ենթակա չեն վերադարձման տիրոջը) հետագա տնօրինմանը և օգտագործմանը վերաբերող կարգավորումները, որի արդյունքում առավել որոշակի կդառնան նման զենքերի մալելու, չմալելու և չոչնչացնելու վերաբերյալ դրույթները։
Մնաց {days} օր
0 820

Քննարկվել է 10.08.2017 - 26.08.2017

«Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավակարգավորումները՝ սահմանվում է պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը, համապատասխան միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը և միջնորդության քննարկման կարգը, ինչպես նաև իրացվում է համապատասխան մարմինների միջնորդությունները Հանրապետության Նախագահի կողմից քննարկելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված ընթացակարգը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածին համապատասխան որպես պետական պարգևներ առանձնացվում են միայն Հայաստանի Հանրապետության շքանշանները և մեդալները, միաժամանակ, հաշվի առնելով, որ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 136-րդ հոդվածի ուժով չի կարող համարվել պետական պարգև, նշվում է, որ Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս, որի արդյունքում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց ընտանիքի անդամների համար սահմանված երաշխիքներից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է, որ նախկինում «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած զոհված անձի ընտանիքի անդամներն օգտվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնություններից: սահմանվում են պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնելու ժամկետներ: Մասնավորապես, նշվում է, որ պետական պարգևները և պատվավոր կոչումները հանձնվում են դրանց վերաբերյալ հրամանագիրն ընդունելուց կամ իրավունքի ուժով ընդունված համարվելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ տոնի կամ այլ հատուկ օրվա կապակցությամբ շնորհվող պարգևները հանձնվում են ոչ ուշ, քան տոնի կամ այլ հատուկ օրը: կարգավորվում են նաև պետական պարգևների և պատվավոր կոչումների նկարագրերը և նմուշները հաստատելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, նշվում է, որ այդ նկարագրերը և նմուշները սահմանվում են «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով:
Մնաց {days} օր
0 14249
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: