Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 15.09.2022 - 30.09.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծով առաջարկվում է` Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել  կենսաթոշակ կամ նպաստ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերն, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։ Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակի կամ նպաստի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը կամ դրանից հետո։
Մնաց {days} օր
0 4447

Քննարկվել է 16.07.2021 - 01.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ վերահուղարկավորում իրականացնելու ժամանակ չի գործի վկայակոչված որոշմամբ սահմանված` թաղումից առնվազն երեք տարի հետո վերահուղարկավորում իրականացնելու պահանջը:
Մնաց {days} օր
0 6990

Քննարկվել է 14.12.2020 - 29.12.2020

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։
Մնաց {days} օր
3 12327
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: