Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.11.2023 - 01.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. որոշմամբ կիրառվող՝ «մաքսային սահման» հասկացությունը փոխարինել «պետական սահման» հասկացությամբ՝ հիմք ըդնունելով այն, որ մաքսային սահմանն ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հասկացությունների՝ ներառում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային տարածքների սահմանները, իսկ որոշմամբ կարգավորվում են ՀՀ սահմանով խնդրո առարկա ապրանքների փոխադրման հետ կապված հարաբերություններ․ 2. խմբագրել որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ դրանցով կարգավորվող հարաբերությունները համապատասխանեցնելով մաքսային օրենսդրությամբ սահմանված դրույթներին՝ մասնավորապես, մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման ընտրողականության դրույթներին։ Միաժամանակ, արձանագրությանն առնչվող նորմն առաջարկվում է հանել կարգից, քանի որ արձանագրության կազմման և պահպանմանն առնչվող դրույթներն արդեն իսկ կարգավորված են մաքսային օրենսդրությամբ։
Մնաց {days} օր
0 3589
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: