Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.02.2023 - 08.03.2023

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
1 7126

Քննարկվել է 19.03.2022 - 05.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ hոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխություն՝     1)  Որոշումը 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետով՝  հետևյալ բովանդակությամբ.      «1.1. Դավիթ Գևորգի Գևորգյանին, (ծնվ.՝ 08.08.2000 թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արամ Խաչատրյան 9, բն. 29, ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ), շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տալ տարկետում:»:     2) Որոշման 4-րդ կետը «Վահե Կարագուլյանի (ծնվ.՝ 2000 թվականի սեպտեմբերի 28-ին) և»  բառերից հետո լրացնել  «որոշման 1.1-ին կետում ընդգրկված» բառերով:     3) Որոշման հավելված N 1-ի 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:  
1 2828

Քննարկվել է 09.02.2022 - 24.02.2022

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2022թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերու­թյունները
1 8692

Քննարկվել է 17.11.2021 - 02.12.2021

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 4939

Քննարկվել է 12.04.2021 - 27.04.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 456-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն պատվովճար ստացած քաղաքացին հնարավորություն է ստանում պատվովճարի գումարն ուղղել նաև ոչ անմիջապես կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը, ընդլայնվում և հստակեցվում են գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ուղղությամբ պատվովճարի օգտագործման հնարավորությունները, սահմանվում են այդ ուղղություններով պատվովճարի օգտագործման դիմումի և կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ու պատվովճարի գումարի փոխանցման ընթացակարգերը:
0 4467