Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է նյութերը ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշմամբ հավելվածով հաստատված ցանկերում, ինչը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգելու այդ նյութերի ապօրինի շրջանառությունը:
0 3328

Քննարկվել է 30.04.2020 - 15.05.2020

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
0 3491

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.12.2018 - 04.01.2019

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:
1 3992