Քննարկվել է 22.10.2021 - 12.11.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների` մաքսային հսկողության իրականացման նպատակով, բեռնաթափումը կատարել ոչ թե մուտքի մաքսային մարմնի տարածքում, այլ համապատասխան պայմաններ ունեցող մաքսային պահեստներում` պայմանով, որ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերված թուրքական ծագում ունեցող ապրանքները պետք է նախագծում նշված ժամկետում վերաարտահանվեն: 2 0 0 4321