Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
27.07.2021 11.08.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական վերահսկողության համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, բաշխման, բացթողման, իրացման և կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
0 205

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.02.2018 - 08.03.2018

ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված արտաքին առևտրի ոլորտում արտահանման և/կամ ներմուծման սահմանափակումների մեխանիզմի կիրառման անհրաժեշտությամբ։
0 5476

Քննարկվել է 29.12.2017 - 15.01.2018

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչների սահմանված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ բացակայում է նշված համակարգի արդյունավետության գնահատման հնարավորությունը՝ համակարգի կողմից մատուցվող ծառայությունների հետագա բարելավման և ընդլայնման տեսանկյունից: Նախագծի ընդունման դեպքում սահմանվում են «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ընթացքի գնահատման հիմնական կատարողական ցուցիչները:         
1 4595