Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.08.2025 - 03.09.2025

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը նախատեսում է օրենքում փոփոխություն, որով ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի մասնակիցների առավելագույն թիվը գործող 49-ի փոխարեն սահմանվում է 99։ Այսպիսով, օրենսդրական դաշտը կհամահունչեցվի «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի տրամաբանությանը և միջազգային փորձին՝ ստեղծելով ներդրումների ներգրավման և կապիտալի շուկայի զարգացման համար նպաստավոր պայմաններ։  
Մնաց {days} օր
0 1631

Քննարկվել է 07.08.2025 - 22.08.2025

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ծրագրի շրջանակներում պետությունն ուղղակի մասնակցում է «Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին» (այսուհետ՝ Ֆոնդ)՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր գումարով՝ Ֆոնդի փայերի ձեռքբերման եղանակով։  Ներկայացվող նախագծով առաջարկվում է նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով ձեռք բերել Ֆոնդի հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փայերը։
Մնաց {days} օր
0 1580

Քննարկվել է 11.06.2025 - 26.06.2025

«Ներդրումային անշարժ գույքի եվ դրա իրավական կարգավորումների հայեցակարգը հաստատելու մասին» Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև բնակարանային շուկայի դիվերսիֆիկացման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում խթանել ներդրումային անշարժ գույքի զարգացման գործընթացը, որի կարևոր բաղադրիչներից է ներդրումային անշարժ գույքի  ներդրումն ու զարգացումը:
Մնաց {days} օր
0 1995

Քննարկվել է 20.08.2024 - 04.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1371-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­վա­րության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1371-Ն որոշումը համապատաս­խանեց­նել ՀՀ հար­կային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխություններին:
Մնաց {days} օր
0 3347

Քննարկվել է 19.03.2024 - 04.04.2024

ԽՈՇՈՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խոշոր ներդրումային ծրագրերի հասկացությունների, խոշոր ներդրումային ծրագրերի շրջանակներում պետության կողմից տրամադրվող օժանդակությունների/աջակցությունների, դրանց համար նախատեսված պահանջների և վերջիններիս իրականացման համար հետագա ընթացակարգի սահմանմամբ։
Մնաց {days} օր
0 3893

Քննարկվել է 21.02.2024 - 08.03.2024

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ներդրվում է Տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
1 5268

Քննարկվել է 09.10.2023 - 24.10.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով  ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:
Մնաց {days} օր
1 4727

Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաս­տա­տեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերա­նայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանե­տում­ների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքա­կանությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատաս­խա­նեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիք­ները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողու­­թյունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայ­նագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատ­ման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավա­րությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային  պլանով (Հավելված 3):  Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
Մնաց {days} օր
0 6768
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: