Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 08.05.2025 - 23.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ       Նախագծի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը:       Նախագծի ընդունման արդյունքում․ քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան հավաստագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և նախագծով նախատեսված այլ փաստաթղթերի առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ․ կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։  
Մնաց {days} օր
0 2929

Քննարկվել է 18.04.2025 - 03.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց աշխատակարգերը հաստատելու մասին» N 978-Լ որոշման 4-րդ հավելվածով սահմանված աշխատանքների անխաթար աշխատանքները՝ ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի միջոցով  իրականացնելու համար սահմանելով նոր իրատեսական ժամկետը:
Մնաց {days} օր
0 2150

Քննարկվել է 27.07.2023 - 11.08.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ (ԿԱՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանություններն ու գործառույթների կրկնությունները, կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, հրապարակման և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգն ու պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների կազմը:
Մնաց {days} օր
0 3595

Քննարկվել է 28.06.2022 - 14.07.2022

«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի - ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը, նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը: - բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը - քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը:
Մնաց {days} օր
0 5218
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: