08.02.2021 01.03.2021 «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2020 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի: 0 0 0 187
Լրամշակման փուլում է Քննարկվել է 22.08.2018 - 11.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 820-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պարզեցնել պետական գույքը մրցույթով մասնավորեցվելու (օտարելու) ընթացակարգը՝ վերացնելով վարչական քաշքշուկները: 1 1 0 3138
Քննարկվել է 11.04.2017 - 26.04.2017 <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծ Մանավորեցման ոլորտում համապատասխան բարեփոխումների իրականացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> ՀՀ օրենքի նախագիծը /այսուհետ` Ծրագիր/, որոով սահմանվում են մասնավորեցման ընթացիկ փուլի նպատակները, նախապատվությունը և սահմանափակումները: Ծրագիրը բովանդակում է. ա) Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները: բ) Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում: գ) Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունների, ցանկը, որոնք ծրագրով նախատեսված են մասնավորեցման համար դ) Մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական և տարածքային կառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները: ե) Տարաժամկետ վճարումների սանդղակը: 1 0 0 7440
Քննարկվել է 10.02.2017 - 26.02.2017 «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծը, որով ներկայացվում է 2016 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն: 0 0 0 4278