Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.08.2020 - 23.08.2020

«Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով (հեռակա) 2020/2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա հեռակա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
0 749

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատոցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 1355 տեղ, որից 91-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսի կրթական ծրագրով տեղերի ընդունելութունը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան:
0 3133

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.06.2018 - 03.07.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման <<Կառավարում>> մասնագիտության 28 կրթական ծրագրերի շրջանավարտներին (մագիստրատուրա) շնորհվում է <<Կառավարման մագիստրոս>>-ի որակավորում, որը միջազգային կրթական համակարգում չի նույնականացվում գործարար վարչարարության մագիստրոսի որակավորման հետ: Արդի ժամանակաշրջանում կառավարման ոլորտում լայն ճանաչում ունեցող մասնագիտություններից է <<Գործարար վարչարարությունը>>՝ <<Գործարար վարչարարություն>> մագիստրոսի որակավորմամբ, որն ուղղված է հաստատությունների արդյունավետ կառավարմանը և որն ընդգրկված չէ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկում: Ելնելով վերոշարադրյալից անհրաժեշտություն է առաջացել մասնագիտությունների ցանկը լրացնելու նոր՝ <<Գործարար վարչարարություն>> մասնագիտությամբ:
0 3944

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.03.2018 - 08.04.2018

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018/2019 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը  
0 4622