Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.11.2025 - 01.12.2025

«Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (United Nations Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (European Union Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։
Մնաց {days} օր
0 758

Քննարկվել է 06.06.2022 - 24.06.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի № 329-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ COVID-19 համավարակով պայմանավորված՝ օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն որոշակի չափով սահմանափակելու և վերահսկելի դարձնելու նպատակով   ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 14-ի № 1348-Ն որոշմամբ կատարված փոփոխության և լրացման արդյունքում վերացվել էր ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, բացառությամբ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ և ազգությամբ հայ հանդիսացող անձանց համար։ COVID-19 համավարակային իրավիճակի մեղմացման ֆոնի վրա նշված սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը վերացել է։ Նախագծով առաջարկվում է ՀՀ մուտքի վիզան միայն հրավերի հիման վրա՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու իրավունք ունեցող պետությունների ցանկից հանել Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Մարոկկոն, Թունիսը և Ալժիրը Նախագծով առաջարկվում է նաև սահմանել այն պետությունները, որոնց ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ ՀՀ պետական սահմանի անցման կետերում։ Մուտքի վիզաների ուսումնասիրության և որոշման կայացման համար հիմնական չափանիշներից են անվտանգությունը և այցելության նպատակի արժանահավատությունը (միգրացիոն ռիսկերի գնահատումը), հետևաբար նախագծով ներկայացվող երկրների գործող կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայությունն ինքնին տվյալ օտարերկրացու օգտին առկա փաստական հանգամանք է։    
Մնաց {days} օր
0 5980
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: