Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.11.2018 - 04.12.2018

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727  հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 191,104,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման  նպատակով հատկացնել 60,220.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 3) Թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0  հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տեղեկատվական ծառայություններ» հոդվածով, պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով: 4) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով: 5) Տեղեկատվական տեխնոլոգիաների 2019թ. Հայաստանում համաշխարհային համաժողովի կազմակերպման համար՝  743.5 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
2 238

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 05.02.2018 - 25.02.2018

ՀՀ ճանապարհային ռազմավարություն ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության ճանապարհային ռազմավարությունը հաստատելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհների ֆինանսավորման նպատակով հատկացվող միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ: Ներկայումս առաջնային է ներդրումների իրականացումը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներում: Համագործակցելով միջազգային ֆինանսական հաստատությունների հետ, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, աշխատանքներ են տարվում Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների պահպանման, կատարելագործման և հետագա  զարգացման համար: Ներկայումս հասունացել է ամբողջական միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որով բնորոշվում են ոլորտի պետական հսկողության զարգացման, տեխնիկական կարգավորման և նոր տեխնոլոգիաների շուկայի զարգացման կանոնները՝ որպես միասնական ծրագրային համալիրի բաղկացուցիչ մասեր։          Ռազմավարության հիմնական նպատակը՝ ընդհանուր գնահատականներով՝ նվազագույն առկա ծախսումներով (ՀՀ պետական բյուջեից և արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ներդրումներով) ճանապարհների բարելավման առավելագույն արդյունքի ստացումն է, որի համար անհրաժեշտ է նախ գնահատել ճանապարհային ցանցի առկա իրավիճակը, վերջին տարիների զարգացման միտումները և ներդրումների ծավալները: Ռազմավարությունն ուղղված է 2018-2023թթ ճանապարհային ոլորտի զարգացմանը:
0 1124