Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 16.12.2019 - 08.01.2020

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստր, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, հարկային և մաքսային մարմիններ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, սոցիալական ապահովության ծառայություն էլեկտրոնային հարցումների և դրանց պատասխանների ձևերը, հարցումների իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայում պետական կառավարման մի քանի մարմինների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը որոշ գործառույթների մասով իրականացվում է նաև էլեկտրոնային եղանակով` Կառավարության համապատասխան որոշումների, ինչպես նաև Արդարադատության նախարարի և այլ մարմինների համատեղ հրամանների հիման վրա: Փաստաթղթաշրջանառության նման կարգով են իրականացվում նաև պարտապանի և նրա գույքի վերաբերյալ որոշ պետական մարմիններին հարցումների իրականացումը: Նման ոչ միասնական և չհամակարգված կարգավորումները՝ նախատեսված տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ակտերով, ազդում է փաստաթղթաշրջանառության համակարգի արդյունավետության վրա, պարունակում է այդ ակտերում հնարավոր հակասությունների առկայության ռիսկեր, փաստաթղթաշրջանառության գործընթացը դարձնում է ոչ համակարգված և ոչ միասնական չափանիշներով իրականացվող: Այս առումով մինչև 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխությունները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում էր, որ պարտապանի գույքի հետախուզումն իրականացվում է անշարժ գույքի կադաստր, պետական ռեգիստր, դեպոզիտարիա, հարկային, մաքսային, պետավտոտեսչության մարմիններին հարցումներ կատարելու միջոցով: 2019 թվականի հուլիսի 9-ի փոփոխություններով հստակեցվել է, որ նշված հարցումները կարող են կատարվել էլեկտրոնային եղանակով, իսկ Էլեկտրոնային եղանակով հարցումների և դրանց պատասխանների ձևերը, ինչպես նաև հարցումների իրականացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այսպիսով, նման կարգավորումը հնարավորություն է ընձեռում Կառավարության մեկ որոշման շրջանակներում կարգավորել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված պետական մարմինների միջև հաղորդակցությունը՝ պարտապանի և նրա գույքի հետախուզման նպատակով էլեկտրոնային հարցումներ իրականացնելու և դրանց պատասխանները ստանալու մասով՝ կարգավորումների հիմքում դնելով միասնական չափանիշներ:
0 1906

Քննարկվել է 10.06.2019 - 25.06.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի բիզնես խորհրդատվության մեխանիզմների գնահատման (ԲԽՄԳ)» ծրագրի շրջանակում մշակված վերջնական հաշվետվության շրջանակներում ներկայացված առաջարկությունների կիրակման անհրաժեշտությամբ՝ ուղղված մասնավոր հատվածի որոշումների կայացման գործընթացին մասնակցության ապահովմանը: 
3 2155

Քննարկվել է 05.04.2018 - 20.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային միասնական հարթակի ներդնումը, որը քաղաքացիներին ընձեռում է հնարավորություն առցանց եղանակով ուղարկել դիմում,հարցում կամ բողոք և ստանալ դրանց պատասխանները ևս առցանց եղանակով:
0 3691

Քննարկվել է 31.03.2017 - 30.04.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված տարբերակ Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
14 12023

Քննարկվել է 28.02.2017 - 15.03.2017

«Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայումս տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորվում է 2003թ. սեպտեմբերի 23-ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ ՏԱ օրենք): Հարկ է նշել, որ օրենքի կիրառման 14 տարիների ընթացքում ի հայտ են եկել օրենքի մի շարք թերություններ և բացթողումներ, իսկ օրենքի մի շարք դրույթներ էլ կորցրել են իրենց արդիականությունը: Բացի այդ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Փաթեթով վերանայվում են տեղեկություն ստանալու հարցմանը ներկայացվող պահանջները, տեղեկատվության ազատության պրոակտիվ (սեփական նախաձեռնությամբ) ապահովման հետ կապված կարգավորումները, տեղեկությունների համար վճարելու պայմանները և կարգը, էլեկտրոնային հարցման հետ կապված իրավահարաբերությունները, հարցման պատասխանին ներկայացվող պահանջները, ամրագրվում են անձի՝ ինքն իր մասին տեղեկություն ստանալու իրավունքի և անձի՝ հանրային նշանակության տեղեկություններ ստանալու իրավունքի երաշխիքները, ստեղծվում է տեղեկատվության ազատության համար պատասխանատու լիազոր մարմին, կատարելագործվում է ՏԱ պատասխանատուների ինստիտուտը, հստակեցվում է պատասխանատվությունը՝ տեղեկատվություն տնօրինողների կողմից  տեղեկատվության մատչելիության և հրապարակայնության ապահովման ոլորտում օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու համար:
0 5167