Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.11.2025 - 23.11.2025

««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար հետաշխատանքային սահմանափակումների գործադրման և վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը, դրա պահանջների կիրառման միասնականացմանը, այդ պահանջների խախտման համար պատասխանատվության գործուն և նպատակային կառուցակարգերի ներդրմանը:
Մնաց {days} օր
0 665

Քննարկվել է 28.10.2025 - 13.11.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է վարչապետի, վարչապետի խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), փոխվարչապետների, փոխվարչապետների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների, նախարարների խորհրդականների (այդ թվում՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների), նախարարների տեղակալների հետ իրավական ակտերի նախագծման և ռազմավարական փաստաթղթերի մշակման վրա ազդեցությանն ուղղված հաղորդակցությունների մասին տեղեկացում՝ ապահովելով իրավաստեղծ գործընթացների թափանցիկությունը և վերջիններիս վրա ոչ իրավաչափ ազդեցության կանխարգելումը:
Մնաց {days} օր
5 1404

Քննարկվել է 10.08.2023 - 25.08.2023

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող և գտնվող օտարերկրացիների օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացումը:
Մնաց {days} օր
0 5305

Քննարկվել է 28.04.2023 - 13.05.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ի N 419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի ձևը, տրամադրելու կարգը, և ըստ այդմ՝ քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու գործառույթը կվերապահվի Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:  
Մնաց {days} օր
0 4395

Քննարկվել է 14.03.2023 - 30.03.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1520-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրպետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվի նոր հիմք՝ կադրերի ռեզերվում քաղաքացիական ծառայողների գրանցման համար։
Մնաց {days} օր
0 4273

Քննարկվել է 27.08.2019 - 11.09.2019

Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» օրենքի գործողության ոլորտների հստակեցման, ինչպես նաև օրենքի առանձին դրույթների միջև եղած անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
1 10380

Քննարկվել է 16.10.2017 - 05.11.2017

«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ 2015 թվականի Սահմանադրությամբ ի թիվս այլ փոփոխությունների նախատեսվեցին նաև մի շարք նոր մարմիններ, որոնց աշխատակազմերում ծառայությունը համարվում է հանրային ծառայություն:«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում, որտեղ ամրագրված է օրենքի գործողության ոլորտը, մի շարք մարմիններ արդեն իսկ նախատեսված են, սակայն օրենքի՝ 2015 թվականի Սահմանադրությանը համապատասխանեցնելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջացել այդ մարմինների շարքը ընդլայնել և հստակեցնել:
Մնաց {days} օր
0 11284
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: