Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 13.11.2025 - 29.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով  նախատեսվում է սահմանել հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանության արժեքները, հստակեցնել ձայնագրության գրավոր թարգմանության դեպքում այդ աշխատանքի վճարման չափը:  
Մնաց {days} օր
0 764

Քննարկվել է 22.06.2017 - 14.07.2017

Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր Ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը: Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի  լիածավալ ներկայացման  ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները, ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը: Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։ Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։ Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։
Մնաց {days} օր
0 14580
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: