Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 06.09.2019 - 30.09.2019

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:
36 3720

Քննարկվել է 29.03.2019 - 15.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 439-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է բարձրացնել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մատչելիության մակարդակը:      Սույն Նախագծի համաձայն առաջարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը շարադրել նոր խմբագրությամբ:    Հարկ է փաստել, որ Նախագծով առաջարկվող նոր խմբագրությունը չի հանգեցնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի էության և բովանդակության փոփոխությանը, այլ կօգնի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը դարձնել ավելի ճկուն, գործուն և օգտագործման համար ավելի մատչելի:
0 1042

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.12.2018 - 31.01.2019

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծ Ներկայացվում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը: Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության  ուղենշային ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022 թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի և, արդյունքում՝ կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունը:
91 6775