Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ որոշակի առողջական վիճակ ունեցող պարտադիր զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու փոխարեն սահմանվում է վերականգնողական բուժման ժամանակահատված, կարգավորվում են դրա տրման հարաբերությունները և այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության ժամկետի ու դրամական ապահովության հաշվարկման պայմանները, հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները, սահմանվում է կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած և կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձանց վերաբերյալ գործող ենթաօրենսդրական կարգավորումների օրենսդրական հիմք, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաև հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները: 10 5 0 2174
Քննարկվել է 19.09.2019 - 04.10.2019 <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը, ինչպես նաև շտկվում է տեխնիկական վրիպակը: 9 0 1 5802