Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

08.04.2026 23.04.2026
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Անհրաժեշտություն է առաջացել ընդունել Կառավարության որոշում (այսուհետ՝ Նախագիծ), որով կհաստատվի Դասակարգման համակարգը՝ ներառյալ դասակարգիչների նկատմամբ պահանջները, կառավարման ընթացակարգերը, ինչպես նաև Ինքնավար մարմնի դերը: Նախագծով նախատեսվում են նաև անցումային ժամկետներ, ըստ որոնց` ՊՏՀ-ի կառավարչական համակարգում գրանցվելու համար համապատասխան մարմինները պարտավոր են իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնել Պետական տեղեկատվական համակարգի կառավարական համակարգի (այսուհետ՝ ՊՏՀԿՀ) պահանջներին Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա, իսկ գործող դասակարգիչները ՊՏՀԿՀ-ում ներառել՝ 3 ամսվա ընթացքում:
Մնաց {days} օր
0 163

25.03.2026 09.04.2026
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։
Մնաց {days} օր
0 345
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: