Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
06.04.2021 27.04.2021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:  
0 502

Քննարկվել է 12.02.2021 - 27.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերի ընդունումը բխում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն), գործող անհատական կազմում անհրաժեշտ փոփոխություններով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջներից:
0 537

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.12.2020 - 28.01.2021

««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտությունը բխում է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297-Ն, ) 11-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներով, ըստ որի նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
0 1047

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2020 - 16.11.2020

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է փոփոխություններ իրականացնել օրենքում՝ համաձայն 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և 2021 թվականի բյուջեի։  
0 1144

Քննարկվել է 06.11.2018 - 21.11.2018

ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել նոր ստեղծվող կամ գործող արտադրության ընդլայնման նպատակով, ընդ որում պետական աջակցությունը կարող է լինել դրամային ֆինանսավորման և անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման միջոցով: Նախատեսվում է, որ ֆինանսական աջակցությունը կտրամադրվի բացառապես Ծրագրի իրականացման համար ձեռքբերվող (ներմուծվող) սարքավորումների արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավել քան 250.0 մլն (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամ: Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Ծրագրի գործարկումից հետո՝ Ծրագիրն իրականացնողի կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա, հաշվետվությունը ներկայացնելուց հետո 1 ամսյա ժամկետում: Նախագծով սահմանվում են  Ֆինանսական աջակցության վերադարձման պայմաններ, ընդ որում սահմանվում է, որ վերջինս ենթակա չէ վերադարձման կազմակերպությունների լուծարման, գործունեության դադարեցման և սնանկացման դեպքերում:
7 3947

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2018 - 06.04.2018

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի  ընդունումն անհրաժեշտ է ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» և Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2018 թվականի ծրագրերով նախատեսված միջոցառումները պատշաճ և արդյունավետ իրականացնելու համար:
1 3663