Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.10.2019 - 06.11.2019

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով  նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը:
1 560

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 18.06.2019 - 04.07.2019

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Միևնույն իրավական կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձանց մասով իրավական անհամաչափությունը շտկելու նպատակով՝ առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ` հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչի և հարկային մարմնի ավագ քննիչի պաշտոնները հարկային ծառայության առաջատար պաշտոններից փոփոխվել են հարկային ծառայության գլխավոր պաշտոնների
0 932

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2018 - 27.11.2018

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:
0 1547

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2018 - 13.09.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 2738

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 1390