Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

10.12.2025 25.12.2025
««Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպու¬թյուն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ազգային ժողովի 2022 թվականի փետրվարի 9-ին ընդունած «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-35-Ն) ՀՀ օրենքով, փոփոխություններ են կատարվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում: Մասնավորապես՝ օրենքում ամրագրվել  է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ դեկտեմբերի 12-ի N 2346-Ա/2 հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։ Վերոգրյալի  համատեքստում   2025-2026 ուսումնական տարում «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը  վերանվանվելու է «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի: 
Մնաց {days} օր
0 208
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: