Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

04.02.2026 19.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Քաղաքաշինության բնագավառի  զարգացման ռազմավարական  ծրագիրը  և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշման հավելված 2-ի 13.6.1. կետով սահմանված պահանջներից և ՀՀՇՆ 30-01-2023 Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում շինարարական նորմերի փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը, որով վերանայվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածN 2 «Գործառնական գոտիներում կառուցապատման չափորոշիչները և դրանց ներկայացման օրինակելի ձևը» աղյուսակով սահմանված մի շարք կառուցապատման չափորոշիչների առավելագույն կամ նվազագույն ցուցանիշները պահանջները՝ համապատասխանեցնելով «Քաղաքաշինության մասին օրենքին և գործող նորմերին, սահմանվել են անցումային դրույթներ:
Մնաց {days} օր
0 109

Քննարկվել է 17.11.2025 - 02.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 845-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածով, 2024 թվականի հուլիսի 12-ի N ՀՕ-313-Ն օրենքի 1-ին հոդվածով փոփոխվող 8-րդ հոդվածի պահանջներով: Միաժամանակ Նախագծում ներառվել են լիցենզիաների, ներդիրների և ՇՄԶ հավաստագրերի տրամադրման ընթացքում առաջ եկած նոր պահանջների վերաբերյալ լուծումներ:
Մնաց {days} օր
0 738
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: