Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.09.2025 - 19.09.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված է 365 տոննա սակագնային քվոտայի ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող լոլիկի մածուկի բաշխում։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշմամբ նախատեսված լոլիկի մածուկի սակագնային քվոտայով հատկացված 365 տոննա ծավալի համար ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանել ս․թ․ հոկտեմբերի 16-ից մինչև ս․թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Մնաց {days} օր
0 1264

Քննարկվել է 29.07.2025 - 13.08.2025

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում տեղական արտադրության  տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկ և կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում  առկա խնդիրը։ 
Մնաց {days} օր
0 1349

Քննարկվել է 20.03.2019 - 04.04.2019

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացման և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողի կողմից ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է ցեցի հասցված վնասից փորձադաշտում բերքի կորուստների կանխում առնվազն 70 %-ով:Ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունավետության և գրանցված արդյունքների լայնածավալ լուսաբանման շնորհիվ տնտեսավարողների իրազեկվածության բարձրացում:
Մնաց {days} օր
0 10262
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: