Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2019 - 27.06.2019

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» "Լիցենզավորման մասին" և "Քաղաքաշինության մասին" ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
10 673

Քննարկվել է 13.11.2018 - 30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է վերանայել  հիվանդանոցային բժշկական օգնության մի շարք  պարտադիր պահանջներ և պայմաններ, հստակեցնել` այն համապատասխանեցնելով ժամանակակից բժշկությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել  նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով և մասնագիտական բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում:
3 1087

Քննարկվել է 30.10.2018 - 14.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի №339Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում։
0 1012

Քննարկվել է 28.06.2017 - 14.07.2017

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1089-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման նպատակը իրավական ակտերի համապատասխանեցումն է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին՝ սահմանելով  ինչպես դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական  գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման,  պատշաճ  արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման, այնպես էլ դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշմամբ հաստատվող կարգերում նկարագրվում են ՊԱԳ հավաստագիր տրամադրելու, արտադրությունների լիցենզավորման նպատակով և ՊԱԳ հավաստագիր ունեցող արտադրություններում մշտապես իրականացվող դիտարկումների ընթացակարգերը, փուլերը և ժամկետները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունված պատշաճ արտադրական գործունեության կանոնները համապատասխանեցված են Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության պահանջներին, նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունվել  նաև այդ տարածաշրջաններում ՊԱԳ համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման ընթացակարգերը:
0 3096