Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.07.2019 - 30.07.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում:   
5 806

Քննարկվել է 11.12.2018 - 26.12.2018

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ի կատարումն ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2018 թվականի սեպտեմբերի 6-ի N 1030-Լ որոշման Հավելված 1-ի 54-րդ կետի՝ անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության միջոցով վերանայել ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով նոր միջոցառումներ, ինչպես նաև կատարելով համապատասխան փոփոխություններ կապված առանձին միջոցառումների կատարման ժամկետների, ակնկալվող արդյունքների և վերստուգելի չափանիշների վերաբերյալ:
0 1746