Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

27.11.2025 12.12.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերը    Նախագծով առաջարկվող փոփոխությամբ հստակ ամրագրվում է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանդիսանում են ուղղակի հիմք՝ համապատասխան ամսվա վերջին օրվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցուցակի ինքնաշխատ ձևավորման համար, և ընդգծվում է, որ ստեղծվող համակարգը ապահովում է թվային կառավարման և ավտոմատացված տվյալների մշակման սկզբունքը, ինչը նվազեցնում է մարդկային միջամտությունից կախված սխալների հավանականությունը և բարձրացնում գործընթացի արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 618

Քննարկվել է 09.10.2025 - 24.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված է, որ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի կողմից հաստատված տվյալները հանձնվում են նախարարությանը և այնուհետև ԿՏԱԿ-ին՝ էլեկտրոնային ենթահամակարգում թարմացման նպատակով, ինչը ենթադրում է մի քանի ադմինիստրատիվ միջանկյալ փուլերի առկայություն և տվյալների՝ ձեռքով փոխանցման կամ հաստատման գործողությունների անհրաժեշտություն։   Առաջարկվող նախագծով առաջարկվում է ստեղծել տեխնիկական լուծում, որը հնարավորություն կտա տվյալների ուղիղ, ավտոմատացված փոխանցումն իրականացնել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի և ԿՏԱԿ-ի էլեկտրոնային ենթահամակարգի միջև՝ բացառելով միջնորդավորված գործողությունների անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
9 1250

Քննարկվել է 10.07.2025 - 25.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատղ անձանց մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները, որի շրջանակներում սահմանվելու են տեղեկատվական բազաներից ստացված տեղեկատվության հիման վրա մայրության նպաստների նշանակման գործընթացն ապահովող ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 1732

Քննարկվել է 14.04.2025 - 02.05.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը միտված է հետևյալ արդյունքներին. Զարգացնել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող անձանց՝ ռեգիստրների և հաշվառման տվյալներ մուտքագրողների ինստիտուտը՝ հստակեցնելով վերջիններիս կարգավիճակը հանրային ծառայության համակարգում, ամրագրելով հստակ պահանջներ, վերջիններիս համար նախատեսելով մասնագիտական կարողությունների, ունակությունների և հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովող շարունակական մասնագիտական զարգացման ուսումնական ծրագրեր, ինչպես նաև այդ ծրագրերի հիման վրա ատեստավորում անցկացնելու և դրա արդյունքների հիման վրա առաջխաղացում իրականացնելով։ Անհրաժեշտ է ընդգծել, որ Կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում բարենպաստ միջավայր ստեղծելու՝ պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, իր կողմից մատուցվող ծառայությունները լավարկելու, թվայնացման միջոցով դրանք դյուրացնելու, վարչարարական գործընթացներն օպտիմալացնելու, ծախսերը կրճատելու, գործընթացների իրականացումն արագացնելու ուղղությամբ, այդ իսկ պատճառով Նախագծով նախատեսվում է նաև Օրենքում կատարել համապատասխան լրացումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձնանց հնարավորույթուն ընձեռնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքել առանց Կոմիտե սպասարկաման գրասենյակ այցելելու, այլ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստմամբ, այդ թվում՝ հնարավորություն սահմանելով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող անձանց համար առանց հավելյալ գործընթացների իրացնելու՝ իրենց գործարք կնքելու իրավունքը։ Նախագծով մանրամասն սահմանվում են «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգ մուտք գործած անձանց կողմից անձնական գրասենյակ բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ հավաստված պայմանագրերին առաջադրվող պահանջները, ինչպես նաև դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցման իրականացմանն ուղղված կարգավորումները։ Նախագծով նախատեսված վերոնշյալ փոփոխությունները, մասնավորապես՝ Կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգում առկա անձնական գրասենյակ բաժնի միջոցով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պայմանագրերի հավաստմանը և դրանցից ծագող իրավունքների ինքնաշխատ եղանակով պետական գրանցմանն ուղղված կարգավորումները նախատեսված են որպես պիլոտային, միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանելով, որ այդ կարգավորումները գործելու են մեկ տարի ժամկետով, որոնց կարող է հաղորդվել անժամկետ բնույթ՝ իրավահարաբերությունների գործնական կայացման դեպքում: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների՝ արդյունավետ, կայուն, իրավահեն, նորարար և վերահսկելի գրանցման համակարգ, ապահովել իրավունքների պետական գրանցման համակարգի հանդեպ բացարձակ վստահություն՝ նվազագույնին հասցնելով իրավունքների պետական գրանցման վարույթների կասեցումները, դատական վեճերը, ապահովել անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ճշգրտությունը։ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև Օրենքի որոշակի հոդվածներում՝ դրանցում տեղ գտած դրույթների գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած անհստակությունները վերացնելու և տարընթերցումներից խուսափելու նպատակով։ Նախագծով համապատասխան լրացումններ են կատարվում նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, մասնավորապես՝ համապատասխան տույժեր նախատեսելով անշարժ գույքի պետական ռեգիստր այլ անձի փոխարեն վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքի վերաբերյալ Օրենքով սահմանված՝ մեկ տարվա ընթացքում թույլատրելի առավելագույն քանակի գերազանցմամբ դիմում ներկայացնելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար իրավունքի պետական գրանցում հայցող իրավատիրոջ կամ տեղեկատվության տրամադրում հայցող դիմումատուի փոխարեն դիմումների մուտքագրման, անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների կապակցությամբ խորհրդատվության տրամադրման ծառայությունների մատուցման իրականացման համար նախատեսված շենք-շինությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անվանումները, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ արտաքին գովազդն անշարժ գույքի պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակներից, խորհրդատվական կենտրոններից Օրենքով սահմանված հեռավորությունից պակաս հեռավորության վրա տեղակայելու համար։ Նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում քաղաքացիներին հնարավորինս ազատել լրացուցիչ ծառայության դիմաց վճարումներ կատարելուց:
Մնաց {days} օր
0 1968

Քննարկվել է 04.04.2025 - 24.04.2025

««Տարածական տվյալների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզների բազային տեղեկատվության տրամադրումը էլեկտրոնային հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով իրականացվելու է անիմիջապես, որի պարագայում օգտվողները կտիրապետեն արդիական տեղեկատվությանը, կունենան ժամանակի խնայում և հնարավորություն՝ կայացնելու օպերատիվ ու հիմնավորված որոշումներ։    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև հստակորեն կարգավորման ենթարկել հասցեների ռեեստրի տեղեկատվական բազային էլեկտրոնային համակարգի փոգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով առցանց հասանելիության ապահովման, ինչպես նաև դրա դիմաց Օրենքով սահմանված դեպքերում գանձվող վճարների հետ կապված իրավահարաբերությունները: Միևնույն ժամանակ Օրենքում «OGC WFS» առցանց քարտեզագրական ծառայության անվան անգլերենից հայերեն ճիշտ տառադարձումն ապահովելու համար համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում։    ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմիններին ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների պատշաճ իրականացման համար անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները վերջիններիս էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության միջոցով տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես սահմանելով, որ տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի միավորի որակական և քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն անշարժ գույքի պետական ռեգիստրից էլեկտրոնային համակարգի փոխգործելիության հարթակի վեբ ծառայությունների միջոցով՝ առցանց հասանելիության ապահովմամբ կարող են ստանալ վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր, որի ձևը և կարգը սահմանվելու ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ։ Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում շեշտադրել նաև, որ նշված տեղեկատվության տրամադրման համար կնքվող պայմանագրի համար նախատեսվող տարեկան բաժանորդագրության վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել Երևան համայնքում, քաղաքային բնակավայր ունեցող համայնքներում և միայն գյուղական բնակավայր ունեցող համայնքներում առկա անշարժ գույքի միավորների քանակը։
Մնաց {days} օր
0 1686

Քննարկվել է 05.02.2025 - 26.02.2025

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      Հաշվի առնելով վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող էլեկտրոնային քարտեզագրական հարթակների զարգացման և նոր թվային գործիքներով համալրման միտումները, ինչպես նաև քարտեզագրական հարթակներում առկա բազային տարածական տվյալների տրամադրման ժամանակակից ծրագրային հնարավորությունների ներդրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց արդիական և օպերտաիվ տեղեկատվության ապահովվման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացում կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում։Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում (e-cadastre.am) ներկայումս ներդրվել է թվային գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ձևաչափով տրամադրել կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվություն, սակայն այն իրականացվում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը: Հետևաբար, այս դեպքում հնարավոր չի լինում ապահովվել տրամադրվող տեղեկատվության արդիականությունը և արագությունը, որոնք իրենց հերթին անդրադառնում են շահագրգիռ կողմի արդյունավետ աշխատանքների իրականացմանը և արդյունքում նվազում է հետաքրքրությունը վերը նշված մեթոդով տեղեկատվության ձեռք բերմանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որի ինքնաշխատ եղանակով ստացվող տեղեկատվությունը պետք է ներբեռնվի անմիջապես:
Մնաց {days} օր
0 2236

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ ոլորտները. անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծում և վերջիններիս տարածքային ընդդատության հարցի կարգավորում, պայմանագրում ստորագրության իսկության ճանաչման գործընթաց և ստորագրության իսկությունը ճանաչված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում, կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ինքնաշխատ եղանակով իրավունքների պետական գրանցում:
Մնաց {days} օր
0 6312

Քննարկվել է 23.02.2022 - 10.03.2022

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-Ի N 1665-Ն  որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ կապահովվի իրավաբանական անձանց  մասնակցի կամ  գործադիր մարմնի ղեկավարի կամ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնակատարի և անհատ ձեռնարկատերերի անձնագրի  անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների ինքնաշխատ փոփոխումը, ինչպես նաև՝ մահացած անհատ ձեռնարկատերերի ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանումը։
Մնաց {days} օր
0 4610

Քննարկվել է 04.06.2020 - 20.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 553-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգում փոփոխությունների կատարում
Մնաց {days} օր
1 7950
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: