Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 15.11.2018 - 10.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» N 36-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել նոր՝ 8-12-րդ կետերով՝ համաձայն N 2 հավելվածի:
0 918

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 20.05.2017 - 10.06.2017

«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի իրականացման նպատակն է ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով նպաստել համաշխարհային շուկայում հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, միջազգային շուկայում Հայաստանի` որպես առաջին քրիստոնյա երկրի նկարագրի շարունակական ամրապնդմանը, նպաստել հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը: 
0 3822