Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.03.2020 - 10.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Հայաստանի Հանրապետության իրավակիրառական պրակտիկան բացահայտել է երեխաների համար՝ որպես տարբեր ռիսկերի, այդ թվում շահագործման ենթարկվելու ռիսկի նկատմամբ առավել խոցելի խումբ, ուղղորդման հստակ մեխանիզմի բացակայությունը և դրա սահմանման անհրաժեշտությունը:  Զոհերի նույնացումը և աջակցության տրամադրումը ուղղորդման բաղկացուցիչ փուլերից են  և տրամաբանորեն պետք է ներառված լինեն  ՀՀ կառավարության 05.05.2016թ. N492-Ն որոշմամբ սահմանված կարգում: Ուղղորդման ընթացակարգի նպատակն է ամրապնդել միջգերատեսչական կապերը ուղղորդման մասնակիցների միջև: Նախագծով առաջարկված փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը, այլ և կսահմանեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ: Նախագծում առաջարկված փոփոխությունները կնպաստեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծմանը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և վերահսկմանը: Նախագիծը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգի  հզորացմանը:
0 1281

Քննարկվել է 03.05.2019 - 19.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ Վեցերորդ` 2019-2021 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում է նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով առավել կենտրոնացնում է պետության ջանքերը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման վրա: Այս ծրագրով նախատեսված են օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոխումներ, որոնք կբարելավեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման ընթացակարգերը: Վեցերորդ ծրագրով նախատեսված են երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնա­վորապես, 2016 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ երկրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:
0 3165

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է բարելավել ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմները, բարձրացնելով գործող համակարգի արդյունավետությունը, և վերացնել այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները:    
0 4138