Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.10.2025 - 31.10.2025

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՔՆՆԱՐԿԵԼՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ԴԻՄՈՒՄՆ ԱՆՁԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԵՐԹԱԳՐՎԵԼՈՒ, ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է․ սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ։ Նախատեսվում է Համակարգի աշխատակարգը, ներառյալ՝ Համակարգում նույնականանալու, օգտահաշիվ բացելու կարգավորումներ։ նախատեսել քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի կողմից կատարվող անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, Համակարգում էլեկտրոնային հայտ ներկայացնելու, էլկտրոնային հայտի վարման և նախնական ուսումնասիրություն կատարելու ընթացակարգեր։ Ընդ որում, ներդրված է էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձին նախապես մինչև դիմումը ներկայացնելը հավաքագրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և անհրաժեշտության դեպքում կատարելու ուղղումներ։ Նման մեխանիզմը հեշտացնում է վերջիներիս կողմից քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնել համար դիմելու գործընթացը։ կարգավորել հերթագրվելու և լիազոր մարմին այցելելու մեխանիզմներ՝ ինչը կնպաստի հերթերի բեռնաթափմանը և անձանց առավել արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ սահմանել համապատասխան պետական մարմիններին՝ Ազգային անվտանգության ծառայություն, Արդարադատության նախարարություն, Պետական եկամուտների կոմիտե, Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն և այլ մարմինների տվյալների շտեմարանների փոխգործելիության, իրական ժամանակի ռեժիմով տեղեկատվության ստացման կանոնակարգումներ, ինչը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը և արագացմանը, ինչպես նաև անվտանգության ռիսկերի նվազեցմանը, հնարավոր կեղծիքների կամ սխալների կանխմանը։ Մի շարք գործընթացներ Համակարգն իրականացնում է ինքնաշխատ եղանակով, ինչն էլ իր հերթին կնպաստի գործերի արագ վարմանը։ Ավելին նախատեսված է բոլոր իրավասու մարմինների հասանելիությունը Համակարգին, այդ թվում՝ Հանրապետության նախագահի և Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի, ինչը բարձրացնում է վարույթի իրականացման արդյունավետությունը։ Միավորել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը կարգավորող Կառավարության որոշումները մեկ միասնական ակտում և վերացնել մեկ վարույթին առնչվող ընթացակարգերի մասնատվածությունը և կարգավորումը տարբեր իրավական ակտերով։
Մնաց {days} օր
0 1718
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: