Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 09.09.2020 - 24.09.2020

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հաստատվում է Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը: Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման դիմումի ձևը: Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյանի ձևը:
0 444

Քննարկվել է 20.08.2020 - 04.09.2020

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ» Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների և տարընթերցումների:  Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաև սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ։ Նախատեսվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։ Բացի այդ, սահմանվում է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը մոտեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին:
0 587

Քննարկվել է 09.01.2019 - 24.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի  օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի 2-րդ մասի 1-ե-2 կետով նախատեսված է «ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 232-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում» գործողությունը և որպես միջոցառման ակնկալվող արդյունք` ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումի ձևանմուշի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին
0 2508

Քննարկվել է 05.04.2018 - 20.04.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 1204-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային միասնական հարթակի ներդնումը, որը քաղաքացիներին ընձեռում է հնարավորություն առցանց եղանակով ուղարկել դիմում,հարցում կամ բողոք և ստանալ դրանց պատասխանները ևս առցանց եղանակով:
0 3292

Քննարկվել է 07.03.2018 - 22.03.2018

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական, քրեակատարողական, քրեական դատավարության օրենսգրքերում և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված են գործնականում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների իրացման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարմանը և նշված ինստիտուտների բնականոն գործունեության ապահովմանը:
3 4937

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2018 - 07.02.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:   Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:      
0 4300