Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.02.2025 - 14.03.2025

««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման Նախագծերի ընդունման արդյունքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող օրենսդրական կարգավորումները ավելի կհամապատասխանեցվեն Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) հանձնարարականներով նախատեսված պահանջներին, կհարթվեն գործնականում բացահայտված որոշ իրավակիրառ խնդիրներ, կհստակեցվի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց պարտականությունների ծավալը։ Նախագծերով նախատեսվում են նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների, նշանակալից մասնակիցների, իրական շահառուների և նրանց փոխկապակցված անձանց անաղարտության ապահովման վերաբերյալ պահանջներ։ 
Մնաց {days} օր
0 2547

Քննարկվել է 23.11.2017 - 08.12.2017

««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 49-րդ լիագումար նիստում հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն): Հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խնդիրներ և բացեր, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։ Նախագծերով լրացվում է նշված բացերը:
Մնաց {days} օր
0 11901
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: