Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.06.2019 - 20.06.2019

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ    Ներկայումս անշարժ գույքի շուկայական գնահատման գործունեությունը կարգավորվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեության իրականացման հիմունքները սահմանված են սույն օրենքով, որը կանոնակարգում է անշարժ գույքի գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները: Սույն օրենքով սահմանված՝ անշարժ գույքի շուկայական գնահատությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական ստացած անձանց կողմից, և օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստր վարող լաիզոր պետական մարմնի կողմից անշաժ գույքի կադաստրային գնահատությունների իրականացման վրա:    Սույն կարգավորմամբ հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության անշարժ  գույքի կադաստրի կոմիտեի կողմից:   Օրենքի ընդունումը հնարավորություն կնձեռնվի մշակելու «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի անշարժ գույքի հարկման բազա կհանդիսանա անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը:
0 2897

Քննարկվել է 12.03.2019 - 28.03.2019

«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ    Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝    Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,    անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,    պայմանագրային և գնահատված գների անցկա­ցում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտի­ների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում:  
5 5769

Քննարկվել է 07.03.2019 - 22.03.2019

«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԸ   ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը: Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված արժեքները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման համար: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը: Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
0 5524

Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում

Քննարկվել է 18.08.2017 - 02.09.2017

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Օրենքի նախագծի ընդունմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերում ՀՀ կառավարության սահմանած կարգով կշարունակվեն իրականացվել օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերը:  
2 4314