Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ    Գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար։ Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առքուվաճառք, վարձակալություն, փոխառություն, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև վարչական և դատական վարույթներում։ Այս ամենը վկայում է, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակն ունեն ուղղակի ազդեցություն ոչ միայն առանձին գործարքների օրինականության ու արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա։    «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայումս նախատեսում է գնահատման իրավունք միայն ՀՀ-ում որակավորված մասնագետների համար։ Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին առաջացնում են անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու հնարավորություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»)) ճանաչված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներն ու կազմակերպությունները կարողանան իրականացնել գնահատման գործունեություն ՀՀ տարածքում։
Մնաց {days} օր
0 1317

Քննարկվել է 15.08.2025 - 30.08.2025

«Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները և Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները, առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումները։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ տրանսպորտային միջոցների հերթագրման նպատակով կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները․ կուտակային կայանատեղիների ստեղծման նպատակով՝ ավտոմոբիլային անցման կետերից հեռավորությունը․ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մատուցվող ծառայությունները․ բեռնատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները․ էլեկտրոնային եղանակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց միջև փոխազդեցության նորմերը․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավասությունները։ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք՝ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վերը նշված քանակի սահմանման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից նվազագույն ելքերը եղել են Գոգավանի անցման կետով՝ 1 ամսում միջինը շուրջ 3000 բեռնատար տրանսպորտային միջոց։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը կամ տեղեկությունները, համակարգին միանալու նպատակով դիմումի ուսումնասիրության կարգն ու ժամկետները, կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց տարածքների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման արդյունքում իրականացվող գործողությունների շրջանակը։  
Մնաց {days} օր
0 1314

Քննարկվել է 05.06.2025 - 21.06.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 1835

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում  կստեղծվի ռեեստր, որը լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված, էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է: Հայստանի Հանրապետությունում ռեեստրի ձևավորումը և վարումը կօգնի գնահատել և արձագանքնել արտակարգ իրավիճակներին, ինչպես նաև կբարելավի լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների համագործակցությունը, տեղեկատվության ապահովումն ու փոխանակումը։
Մնաց {days} օր
0 1691

Քննարկվել է 29.04.2025 - 14.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 02-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է արդիականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշումը, սահմանել  որակի կառավարման համակարգի ներդրման կարգի ավելի գործուն մեխանիզմներ։
Մնաց {days} օր
1 1902

Քննարկվել է 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն լիցենզավորման պահանջներ՝ արյունաբանական, իմունաարյունաբանական, ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, թունաբանական, հյուսվածքաբանական, բջջաբանական, գենետիկական՝ բջջագենետիկական և մոլեկուլային գենետիկական, մանրէաբանական՝ բակտերիաբանական և մակաբուծաբանական, բժշկական կենդանաբանության, նմուշառման՝ արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում, գործունեության տեսակների համար։
Մնաց {days} օր
0 2178

Քննարկվել է 11.03.2025 - 31.03.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։ Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։ Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։    Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։
Մնաց {days} օր
11 2138

Քննարկվել է 31.01.2025 - 15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախաբանը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 20-ի թիվ ՀՕ-268-Ն օրենքին համապատասխանեցնելն է:
Մնաց {days} օր
0 2189

Քննարկվել է 03.10.2024 - 21.10.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել` Խորհրդի գործունեության արդյունավետությունը, Խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում Խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով` Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ իրականացումը:    
Մնաց {days} օր
0 2581
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: