Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.02.2019 - 05.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի նիստի 7-րդ կետով հավանության արժանացած N 39 արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշման նախագիծ Ծրագրում փոփոխություններ կատարելու արդյունքում կբավարարվի տնտե­սավարողների պահանջարկը՝ ավելի մեծ գումարի վարկեր ստացման նկատմամբ։ Նախագծի ընդունումից ակնկալվում է, որ ֆինանսական միջոցներն առավելապես կուղղվեն հիմնական միջոցների ներդրմանը, որը կնպաստի տնտեսությունների արդյունավետության բարձրացմանը, արտադրական հզորություն­ների ավելացմանը, նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածության և արտադրողականության բարձ­րաց­մանը։ 2019 թվականին կտրամադրվի շուրջ 5100 միավոր վարկ՝ 20-22 մլրդ գումարի սահմաններում, սուբսիդավորման գումարը կկազմի շուրջ 2.2 մլրդ դրամ, որից 2.0 մլրդ դրամը նախատեսված է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով, իսկ 200 մլն դրամը կտրամադրվի 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված, սակայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից իրականացման համար ոչ նպա­տակահարմար ճանաչված «Փոքր գյուղացիական տնտեսություններին տրամադր­վող վարկերի տոկո­սա­դրույքների սուբսիդավորման» ծրագրի բյուջեից։
Մնաց {days} օր
0 9238
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: