Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.11.2024 - 17.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի  Հանրապետության  բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում տեղ գտած վրիպակի ուղղման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 2519

Քննարկվել է 11.10.2024 - 01.11.2024

«Բնության հատուկ պահպանվող տարածքների, պետական անտառների և անտառային հողերի օգտագործման տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման  և անտառօգտագործման մեկ միատեսակ ընթացակարգեր,  բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերի վարձակալության կամ կառուցապատման   և պետական անտառների և անտառային հողերի վարձակալության տրամադրման գնահատող մրցութային հանձնաժողովին ներկայացվող բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կամ անտառօգտագործման ծրագրի (Ներդրումային ծրագիր) միասնական ընդունված ձևաչափ՝ պարտադիր պահանջվող միջոցառումների շարք, ծրագրերի գնահատման հստակ չափորոշիչներ և գնահատման մեթոդներ։
Մնաց {days} օր
0 3024

Քննարկվել է 30.09.2024 - 18.10.2024

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր: «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից ներկայացվող օրենքներում փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի հետևյալ բացերով` օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը, բացակայում են արգելավայրի պահպանության ռեժիմի առանձնահատկությունները, բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները, բացակայում են կենսոլորտային պահպանավայր ստեղծման և կառավարման հարցերը: Ինչպես նաև` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի միջև առկա են անհամապատասխանություններ և հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափորոշիչներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիաների ստեղծումը, նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
Մնաց {days} օր
0 4096

Քննարկվել է 24.06.2024 - 16.07.2024

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունման հիմնական նպատակը Որոշման 4-րդ հոդվածի 2 մասի կատարման շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» № 967-Ն որոշմամբ հաստատված՝ «Հատիս» հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի անձնագրի հաստատումն է, որի արդյունքում՝ կսահմանվի բնության հուշարձանի և դրա երկրատեղանքների նկարագրությունը, սահմանների նկարագիրը, հատակագիծը, պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ինչը համահունչ է «Բնության հատուկ պահպանվող տարաքների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին:
Մնաց {days} օր
0 3393

Քննարկվել է 03.05.2024 - 24.05.2024

«Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Հիմք ընդունելով ԲՀ-ների դասակարգման և ընտրության իրավական հենք ունեցող գործիքակազմի խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի №72-Ն որոշման մեջ ներդնել բնության հուշարձանների չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը, կիրառման առանձնահատկությունները և դասակարգումը։ 
Մնաց {days} օր
0 3209

Քննարկվել է 15.03.2024 - 05.04.2024

Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրատվություն ընդունելու, դրանք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և դրանց նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին Կառավարության որոշման սույն նախագծի կազմման հիմնական նպատակն է Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ ընդունված փաթեթի հիման վրա՝ «Հատիս հրաբուխ»  երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի մշակման և հաստատման հետ մեկտեղ իրականացնել Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր՝ 144,7 հեկտար հողերի նվիրատվության ընդունման,  այդ հողերի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփադրման գործընթացների իրականցումը:
Մնաց {days} օր
0 3203

Քննարկվել է 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
Մնաց {days} օր
0 4841

Քննարկվել է 24.11.2022 - 15.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
Մնաց {days} օր
0 5103

Քննարկվել է 25.08.2022 - 15.09.2022

«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ     Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե  որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։     Ներկայումս ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 831-Ն, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 27-ի «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման ընթացակարգը հաստատելու մասին» N 832-Ն, ՀՀ Կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 1578-Ն, ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիրը և միջոցառումները հաստատելու մասին» N 1059-Ա որոշումները  գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։  «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից:
Մնաց {days} օր
0 4774
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: