Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկարգավորվի, կպարզեցվի և հնարավորինս անխոչընդոտ կիրականացվի քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատությունից զրկված անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու գործընթացը, հնարավոր կլինի խուսափել գործընթացի անհարկի ձգձգումներից, կկրճատվեն գործընթացի իրականացման համար սահմանված ժամկետները և քրեկատարողական հիմնարկի ղեկավարին կտրամադրվի վերջնական արդյունքը՝ անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու մասին որոշումը, և չի խախտվի բժշկական գաղտնիք պարունակող տվյալների փոխանցման կարգը։ 6 3 2 1546
Քննարկվել է 05.04.2019 - 20.04.2019 Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում: 6 0 3 7304