Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության կողմից երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պայմանավորված է շարունակվող բարեփոխումներով, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչը ենթադրում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ շուրջօրյա հաստատություններ մուտքի կանխարգելում, երեխաների ապաինստիտուցիոնալացում, այլընտրանքային ծառայությունների ցանցի զարգացում և ընդլայնում, ինչպես նաև ընտանիքի սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամվող երեխաների կյանքի որակի բարելավում և նրանց ներառումը հասարակություն, երեխաների և դեռահասների առողջության և սնուցման կարգավիճակի բարելավում՝ առողջ աճի և զարգացման ապահովմամբ, երեխաների հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցմամբ, երեխաների համար դիմակայուն միջավայրի ստեղծման նպատակով աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության իրականացմամբ, վերահսկման և գնահատման նպատակային գործընթացների ապահովմամբ, յուրաքանչյուր երեխայի նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն և մասնագիտական կողմնորոշում ստանալու ապահովմամբ, մշակութային արժեքներին  հաղորդակցման, մշակութային կյանքին մասնակցության և ստեղծագործական գործունեության  իրականացմամբ, անչափահասներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ և հանցագործություններ կատարած անչափահասների թվի նվազեցմամբ:  
0 868

Քննարկվել է 10.01.2020 - 27.01.2020

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում: Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում  բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է: Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է  «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը»:  
0 1638

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 01.03.2019 - 17.03.2019

«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ձեռնարկատիրական զարգացման համար կարևոր է պետական կարգավորումների, ծառայությունների և վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար միջավայր ձևավորելու, հավասար մրցակցային պայմաններ և գործարարությանն օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքներ ապահովելու քաղաքականությունը: Չնայած մի շարք ոլորտներում Հայաստանի արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել  գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
9 3607

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.02.2018 - 02.03.2018

«Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարության և 2018-2023թթ․ միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը Սույն արձանագրային որոշման նախագծով նախատեսվում է. «Սևան» ազգային պարկի կարգավորման և լուծման կարիք ունեցող խնդիրների ուղղությամբ որոշակի նպատակաուղղված միջոցառումների իրականացում, Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում բարձր ինդուստրիայի զարգացած միասնական համակարգի ստեղծում, որը կդառնա այս տարածաշրջանի համար բարձր եկամտաբեր, աշխատատար և էկոլոգիապես համեմատաբար անվնաս հեռանկարայի տնտեսաճյուղ, «Սևան» ազգային պարկի հենքի վրա կենսոլորտային տարածքի ստեղծում, Միջազգային չափորոշիչներին համապատասխան, պարկի աշխատակիցների և բուֆերային գոտու համայնքների համատեղ կառավարման միջոցով պահպանվող, շուրջտարյա զբոսաշրջային սեզոնով ապահովված յուրահատուկ բնության հատուկ պահպանվող տարածք:
0 3047

Քննարկվել է 13.02.2018 - 01.03.2018

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության  բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։
2 8956

Քննարկվել է 02.08.2017 - 22.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակը ՄԻԱՎ-ով ապրող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացումների գործընթացն իրականացնելն է` սահմանելով ՄԻԱՎ-ի փոխանցման համար պատասխանատվությունը միայն այն դեպքերում, երբ անձը տեղեկացված է իր ՄԻԱՎ հիվանդության մասին, գործում է կանխամտածված և դիտավորությամբ, և  փաստացի փոխանցում է ՄԻԱՎ:
2 4072