Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.05.2021 - 24.05.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ (N613-Ն, N1578, N1477) «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատաերլու մասին»  Կառավարության որոշման նախագիծը մշակվել է նպատակ ունենալով. հստակեցնել բնության հատուկ պահպանվող տարածքների ու անտառային հողերի, բնապահպանական հողերի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը, վերացնել անճշտությունները ու հակասություններն իրավական ակտերի միջև (ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն, 2003 թվականի  մայիսի 8-ի N 613-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն ՀՀ կառավարության որոշումներ), բնության հատուկ պահպանվող տարածքների ազգային պարկերի տնտեսական գոտիներն գյուղատնտեսական կենդանիների արածեցման նպատակով և խոտհունձի նպատակով տրամադրվող հողերը, ինչպես նաև անտառային հողերի արոտավայրերը ու խոտհարքները առանց մրցույթի օգտագործման իրավունքով տրամադրել, սահմանելով վճարի չափը:   Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկ»-ի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը:
0 1410

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.05.2019 - 04.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵՐԼՈՒ ՄԱՍԻՆ          Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 8-ի N1578-Ն որոշմամբ ստեղծված բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Կկանոնակարգվեն բնապահպանական հողերի, մասնավորապես «Ջրվեժ» անտառպարկի հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու իրավական հիմքերը: Կկարգավորվեն նաև ազգային պարկերի տնտեսական գոտու և անտառային հողերի արոտավայրերի ու խոտհարքների հողամասերն առանց մրցույթի տրամադրման իրավական հիմքերը և կսահմանվի տարեկան վճարի չափը:
0 2991