Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի ՀՀ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի համապատասխանեցումը ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման հայեցակարգի պահանջներին:
0 3617

Քննարկվել է 19.07.2018 - 04.08.2018

<<Գեոդեզիայի և քարտեզագրության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>>, <<Աշխահագրական անվանումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>, <<Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը Գործող օրենքներում, 2005 թվականի Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին վերապահված ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարին սահմանվում էր իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունելու գերատեսչական ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների համաձայն նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել օրենքներում կատարել անհրաժեշտ վերանայումներ: Օրենքների նախագծերով սահմանվում է, որ անշարժ գույքի կադաստրի ոլորտի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի լիազորությունները:
0 7991

Քննարկվել է 23.05.2018 - 08.06.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի կիրառման դեպքում կթարմացվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Ներկայացվող նախագծի հիման վրա լրացվում է ՀՀ Վայոց ձորի մարզի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը:Իրավական ակտի կիրառման դեպքում կթարմացվի Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Ներկայացվող նախագծի հիման վրա լրացվում է ՀՀ Վայոց ձորի մարզի աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկը:
0 7802