Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.01.2026 03.02.2026
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կենսաթոշակների և պարբերական բնույթի այլ վճարների (այդ թվում նաև պարգևավճարների, ծերության նպաստների, հաշմանդամության նպաստների, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների) անկանխիկ եղանակով վճարման մասով Կառավարությանը վերապահված լիազորությունների իրացումն է՝ ի կատարումն 2025 թվականի նոյեմբերի 6-ին կայացած Կառավարության N 44 նիստին վարչապետի կողմից տրված հանձնարարականի և ուժի մեջ մտած՝  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-483-Ն և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-482-Ն օրենքների։ Նախագծով նախատեսվում է նաև՝ · 01.04.2026 թվականից  կենսաթոշակը վճարել բացառապես անկանխիկ եղանակով։ · սահմանել 01.01.2026-31.03.2026 ժամանակահատվածում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա կենսաթոշակի վճարման եղանակի փոփոխությունն ապահովող կարգավորումներ։
Մնաց {days} օր
0 244

Քննարկվել է 20.11.2018 - 06.12.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։ Նպատակահարմար է օրենսդրորեն ամրագրել կենսաթոշակային ապահովության, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, պարգևավճարների, պատվովճարների և այլ ծրագրերի վճարումները   անկանխիկ եղանակով կատարելը: Կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունք ունեցող շուրջ 550 000 շահառուներից մոտ 200 000 ապրում է Երևանում: Հաշվի առնելով նաև կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարելու համար անհրաժեշտ վճարային քարտերով և այլ վճարային գործիքներով սպասարկման ենթակառուցվածքի ընդգրկման սահմանափակությունը, նախագծով առաջարկվում է անկանխիկ եղանակով վճարել` - կենսաթոշակը` Երևան քաղաքում` կանխիկ եղանակով վճարման հնարավորություն նախատեսելով առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների, 75 տարին լրացած տարեցների համար, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ դեպքերում, -  կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` ակախ բնակության վայրի: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյոուջեի ծախսերը կնվազեն, որի չափը գնահատել հնարավոր չէ, քանի որ օրենքի գործողությունը տարածվելու է միայն կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակի վճարմանը կամ ստանալու իրավունքին առնչվող դիմումեր ներկայացնելու դեպքերի վրա:  
Մնաց {days} օր
0 10439
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: