Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

04.12.2025 19.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ, ԳԱԳԱՐԻՆ, ԳԵՂԱՄԱՎԱՆ, ԴԴՄԱՇԵՆ, ԶՈՎԱԲԵՐ, ԼՃԱՇԵՆ, ՉԿԱԼՈՎԿԱ, ՆՈՐԱՇԵՆ, ԾԱՂԿՈՒՆՔ, ԾՈՎԱԳՅՈՒՂ, ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, ՎԱՐՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝  ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագիծը մշակվել է՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին տրված N 2-6 դրական եզրակացությունը։  Մինչ համայնքի միավորվելը, յուրաքանչյուր բնակավայր (նախկին համայնք) ունեցել է գլխավոր հատակագիծ՝ ընդունված ավագանու կողմից: Ավագանու կողմից ընդունված որոշումները համարվել են ուժը կորցրած, և համայնքն ունենալու է գործող մեկ փաստաթուղթ՝ Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման: 2022թվականին Սևան միավորված համայնքի կազմում ընդգրկվել են Սևանի տարածաշրջանի նախկին համայնքները՝ բնակավայրի կարգավիճակով, և անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նոր գլխավոր հատակագիծ՝ միավորված համայնքի ներառմամբ, որը հնարավորություն կընձեռի՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կազմում ներառված Սևան քաղաքային և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերը և գյուղական բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության իրականացումը, քաղաքաշինական փաստաթղթերի համակարգումը։ Որոշման նախագծի ընդունմամբ համայնքը հնարավորություն կունենա համակարգելու քաղաքաշինական ոլորտը, նոր սերնդի քաղաքաշինական փաստաթղթերում կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության իրականացման մեխանիզմները՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և ապահովելով տարածաշրջանի կայուն զարգացումը:
Մնաց {days} օր
0 61

Քննարկվել է 28.06.2022 - 14.07.2022

«ՀՀՇՆ «ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Արդիական նորմատիվ փաստաթղթի մշակման արդյունքում կկանոնակարգվի - ինժեներական հետազննման և նախագծային աշխատանքների ամբողջական համալիրի տևողության նորմերը, նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքագրման, նախագծման նախապատրաստական փուլի՝ մասնագիտական հետազննությունների եզրակացությունների ձեռքբերման, նախագծով ենթադրվող բոլոր փուլերի մշակման և ավարտման գործընթացների հանրագումարային և առանձին աշխատանքների տևողությունը: - բնակելի, հասարակական և արտադրական նշանակության կառուցապատման ծրագրերին (միկրոշրջաններին, թաղամասերին, համալիրներին, քաղաքային և գյուղական բնակավայրերում կառուցապատման նախագծերին) և տարածական պլանավորմանը՝ ծրագրային փաստաթղթերի՝ տարաբնակեցման նախագծերի, համայնքների գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման տևողությանը - քաղաքաշինական փորձաքննությամբ ուղեկցվող նախագծերի (այդ թվում փուլային) մշակման տևողությանը:
Մնաց {days} օր
0 5211
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: