Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
19.01.2021 03.02.2021
ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» վարչապետի որոշման նախագիծ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումը ՀՀ-ում իրականացվել է ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, որը ավելի քան մեկ տարի է՝ չի գործում: Այս իրավիճակն առավելապես պայմանավորված է ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի փոփոխությամբ: Ուստի անհրաժեշտ է միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը ձևավորել ՀՀ կառավարության նոր կառուցվածքին համապատասխան: Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ առավել հստակեցվել և կարևորվել են Կողմ երկրների պարտավորությունների կատարման արդյունքները և ընթացակարգերը: Հետևաբար միջգերատեսչական համակարգման խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջգերատեսչական համակարգման խորհրդի քաղաքական ղեկավարման մակարդակը՝ խորհրդի նախագահի իրավասությունը վերապահելով ՀՀ փոխվարչապետին, ընդլայնել խորհրդի իրավասության շրջանակը, հստակեցնել կառուցվածքը և աշխատակարգը՝ նախատեսելով նաև մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբեր, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր ստեղծելու հնարավորություն, որոնք թույլ կտան ապահովելու համագործակցություն միջոլորտային հարցերի շուրջ: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կդառնա ապահովել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման գործընթացի համակարգումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի արձանագրության N41 քաղվածքով հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված գործողություններից/ներդրումից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործընթացների համակարգումը: «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը, կառուցվածքը, իրավասությունը և աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի N955-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:
0 567

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.04.2020 - 12.05.2020

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱՑՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Որոշման նախագծի նպատակը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր վճարների և այլ վճարների կատարման նպատակով բացվող բանկային հաշվի վարման կարգը հաստատելն է:
0 1700

Քննարկվել է 08.04.2020 - 29.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգով «սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, ․․․»։  «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 51-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են արտադրանքին կամ արտադրանքին և դրան ներկայացվող պահանջներին առնչվող՝ նախագծման, արտադրության, շինարարության, մոնտաժի, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացներին ներկայացվող և կատարման համար պարտադիր պահանջներ։ Պայմանագրի 52-րդ հոդվածով սահմանված է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ (ԵԱՏՀ 2011թ. հունվարի 28-ի թիվ 526 որոշում)։ Բացի նշվածից՝ ներկայացված բոլոր իրավական ակտերի նախաբանում հղում է կատարված «Ստանդարտացման մասին» 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքին, որը ուժը կորցրած է ճանաչվել 2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված և նույն թվականի մարտի 3-ին ուժի մեջ մտած «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով: Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմանը (ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 02/16.6/9206-2020 հանձնարարական)՝ հիշյալ օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերը, ըստ էության, այլևս չեն բխում գործող օրենքից, ուստի` անհրաժեշտ է օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել Սահմանադրության պահանջին, որի 6-րդ հոդվածի համաձայն` ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն օրենքին:
2 1905

Քննարկվել է 27.03.2020 - 11.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունումը նպատակ ունի անախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:
0 1579

Քննարկվել է 09.01.2020 - 24.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակմամբ  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
0 1795

Քննարկվել է 14.10.2019 - 29.10.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N492-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր  2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունված և սեպտեմբերի 1-ին ուժի մեջ մտած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N995-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի  N469-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N492-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
1 2233

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.06.2019 - 12.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող շուրջ 140 ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում՝ բնապահպանության նախարարությունը վերանվանելով շրջակա միջավայրի նախարարության։
1 2398

Քննարկվել է 24.05.2019 - 09.06.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունմամբ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջներին:  
0 2371

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.03.2019 - 22.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծով կատարված փոփոխության արդյունքում հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննության մարմնի կամ քննիչի կողմից կկայացվի հարկային համալիր ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին պատճառաբանված որոշում:
4 3002