Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիայի տեսակ: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող լիցենզավորված անձանց գործունեության ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ հաշվետվություն ստանալու նպատակով մշակվել են էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների ձևերը:
0 484

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացմանն ուղղված գործողությունների շրջանակում՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-100-Ն օրենքով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել են նոր՝ էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաների տեսակներ: Հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հաշվետվություններ և այլ տեղեկատվություն ներկայացնելու պահանջը, էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի և էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիաներ ունեցող լիցենզավորված անձանց գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի N308Ն որոշման հավելվածը լրացնել 2-16 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված, ներկրված և արտահանված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) և 2-17 (Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի կողմից գնված, վաճառված և ներկրված էլեկտրաէներգիայի վերաբերյալ) տեղեկատվական ձևերով:  
0 477